«ՀԱՅ ՎԵԲԵՐ» Ռադիո նախագիծը` ուղիղ եթերում. եթերաշրջանի ամփոփում

ArmWeber on air

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն իր առաջին եթերով հանդես եկավ 2010թ. փետրվարին: Արդեն 4 ամիս ռադիո նախագծի կազմը «Ռադիո Վանի» ուղիղ եթերում ամեն ուրբաթ ներկայացնում է թեմատիկ հաղորդումներ` կապված հայկական ինտերնետի և IT-ինդուստրիայի հետ: Ընդհանուր թվով 14 հյուրեր մասնակցել են ուղիղ եթերում նախագծի զրույցին և 12 թեմատիկ եթեր է կազմակերպվել, սկսած ինֆորմացիոն անվտանգությունից մինչև հայկական էլեկտրոնային բովանդակություն…

Այս ուրբաթ` հունիսի 11-ին «ՀԱՅ ՎԵԲԵՐԸ» եթեր դուրս կգա այս եթերաշրջանում վերջին անգամ` իր 13-րդ հաղորդումով: Կխոսենք ոչ թե կոնկրետ ինչ-որ թեմայից, այլ կամփոփենք կատարված աշխատանքները, կհիշենք` երբ և ինչի մասին ենք անդրադարձել ու թե ինչպիսի արձագանքներ կային ունկընդիրների կողմից:

Հայկական և հայերեն բովանդակություն

Այս ուրբաթ ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի շրջանակներում կխոսենք վերջին 1-2 տարիների ամենաակտուալ թեմաներից մեկի մասին` հայկական էլեկտրոնային բովանդակության:

ՀԱՅ ՎԵԲԵՐ հաղորդման հյուրը կլինի Հայկական ակադեմիական համագործակցության և օժանդակության ասոցիացիայի (ARMACAD) հիմնադիր Խաչիկ Գևորգյանը, որը բավականաչափ մեծ աշխատանքներ է տարել և մինչ այժմ ակտիվորեն շարունակում է օժանդակել ինտերնետային տարբեր ռեսուրսներում հայերեն բովանդակության ավելացմանը:

Հաղորդման ժամանակ, ուղիղ եթերում Դուք կարող եք զանգահարել մեզ և ուղղել Ձեր հարցերը մեր հյուրին` 560901 հեռախոսահամարով: Հաղորդումը կարող եք լսել նաև օն-լայն` www.RADIOVAN.am կայքի միջոցով:

Էլեկտրոնային լրատվամիջոցներ

Հեշտ է այսօր տեղեկատվություն ստանալ բոլոր ոլորտներից` հնարավոր և անհնար մեկնաբանություններով, բազմազան տեսանկյուններից, սկսած քաղաքականությունից մինչև կարպետագործություն և ձկնորսություն:

Այս ամենն այսօր, ժամանակակից տեղեկատվական դաշտում հնարավոր է մեծամասամբ շնորհիվ էլեկտրոնային լրատվամիջոցների, առանց որոնց ինտերնետը կլիներ տխուր և ոչ դինամիկ:

ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի հյուրն է Ա1+ լրատվականի ներկայացուցիչը` Սուսաննա Օհանջանյանը, որի հետ կզրուցենք այս դարի տեղեկատվական շարժիչների և էլեկտրոնային մեդիայի մասին:

Միացիր այս ուրբաթ` մայիսի 14-ին, ժամը` 17:00, RADIO VAN / FM 103.0 / ուղիղ եթերին: Հաղորդումը ուղիղ եթերում կարող եք լսել նաև օն-լայն` www.RADIOVAN.am կայքում:

Ուղիղ եթերում կարող եք ուղղել Ձեր հարցերը մեր հյուրին` զանգահարելով 560901 հեռախոսահամարով:

Տուրիզմ և ինտերնետ. հաղորդման ձայնագրություն

Հայկական տուրիստական կազմակերպությունների և ինտերնետի փոխինտեգրվածության և Հայաստանն ինտերնետում բավարար ներկայացման մասին ռադիո հաղորդման ձայնագրություն:

Հաղորդման հյուրն էր Ադվենտուր ներգնա զբոսաշրջային գործակալության տնօրեն Հասմիկ Անտոնյանը, որը գերազանց տիրապետում էր տուրիստական ինդուստրիայի և այդ ինդուստրիայի` ինտերնետին ինտեգրման անհրաժեշտության մասին տեղեկատվությանը: գործակալությունը, ի զարմանս մեզ, ներգնա տուրիզմի համար օգտագործում է բուն արտասահմայնան հետաքրքրությունը` նոր զբոսաշրջային արկածներ փնտրող հասարակության մեջ, և ոչ սփյուռքահայության գործոնը:

Հետաքրքիր և բովանդակալից զրույց ստացվեց այսպիսով: Եվ շատ ուրախ ենք, որ կան այսպիսի կազմակերպություններ, որոնց ստրատեգիան աշխատում է առավելագույնս ճիշտ ուղղությամբ:

Տուրիզմ և ինտերնետ

Տուրիզմ և ինտերնետ. Հայաստանն` ինտերնետում` այս ուրբաթ ուղիղ եթերում

Ուրբաթ, ապրիլի 30. ժամը` 17:00 / RADIO VAN – FM 103.0

Մեր ժամանակներում ինտերնետը, ինչպես համարյա թե բոլոր ոլորտներին, այնպես էլ զբասաշրջությանը, աննախադեպ զարգացման հնարավորություններ տվեց: Զբոսաշրջիկներն առանց դժվարության կարող են որոնել իրենց նախընտրած երկրի, քաղաքի և նույնիսկ ցանկալի հյուրանոցի մասին տեղեկություններ ինտերնետի միջոցով: Այժմ արդեն հնարավոր է ռեզերվացնել հյուրանոցային համարներ, տուրիստական փաթեթներ և այլն:

Իսկ ինչ նշանակություն ունի այսօր Հայաստանում` հայկական տուրիստական ընկերությունների համար ինտերնետը և արդյոք այն ծառայում է իր նպատակին` ամբողջ աշխարհից մեր երկիր նոր զբոսաշրջիկների հոսքի համար:

Այս ուրբաթ` ապրիլի 30-ին, երեկոյան ժամը 17:00-ին ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում կխոսենք հայկական ինտերնետի և տուրիզմի փոխինտեգրվածության մասին և թե որքանով է այսօր Հայաստանը ներկայացված ինտերնետում` զբոսաշրջության իմաստով:

Հաղորդման հյուրն է Adventure տուրիստական գործակալության տնօրեն Հասմիկ Անտոնյանը, որի հետ էլ կզրուցենք վերանշյալ թեմաներով:

Հաղորդումը լսեք ուղիղ եթերում RADIO VAN / FM 103.0 հաճախականությամբ, ինչպես նաև` օն-լայն www.RADIOVAN.am կայքի միջոցով:

Ուղղեք Ձեր հարցերը մեր հյուրին ուղիղ եթերի ընթացքում` զանգահարելով 56 09 01 հեռախոսահամարով:

ՏՏ կրթությունը Հայաստանում. հաղորդման ձայնագրությունը

Անընդհատ բողոքում ենք, որ կրթությունը Հայաստանում վատ է, չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ահա ներկայացնում ենք մի ուսուցման ծրագիր, որը երկու դիպլոմ կտա ավարտողներին` մեկը ԵՊՀ-ի, մյուսը` գերմանական մի հայտի համալսարանի: Ավելի մանրամասն իմանալու համար լսեք ձայնագրությունը ու համաձայնեք, որ գնում ենք դեպի լավը:

Ցավոք ժամանակը կարճ էր, իսկ թեման բովանդակալից: Ինձ թվում է թեմային էլի կանդրադառնանք.

ՏՏ կրթությունը Հայաստանում. Armenian Weber vol. 9

Այս ուրբաթ` ՏՏ կրթությունը Հայաստանում

Այս ուրբաթ, «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիոհաղորդման թեման կլինի «ՏՏ Կրթությունը Հայաստանում»: Մեր հյուրը կլինի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը:

Կփորձենք հասկանալ, արդյոք Հայաստանում ՏՏ ոլորտի կրթություն ստացող ուսանողների գիտելիքները միջազգային մակարդակի է և ինչպիսի ապագա ունեն այդ ուսանողները: Արդյոք տնտեսության գերակա ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի ուսանողները, ուսումն ավարտելուց հետո, շատ այլ մասնագիտությունների ուսանողների նման ստիպված չեն լինի աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ:

Որոնողական համակարգեր. հաղորդման ձայնագրությունը

Որոնողական համկարգերի մասին հայ օգտվողների պատկերացումները տարբեր են, սկսած` ծանոթություններ կարելի է արդյոք հաստատել այդ ոլորտում, մինչև այն, թե հնարավոր է արդյոք համակարգում գնել առաջին տեղը… :)

Որոնողական համակարգերին նվիրված «ՀԱՅ ՎԵԲԵՐ»-ի հաղորդման նպատակն էր պարզել որոշ հարցեր հայկական որոնողական համակարգի (HSearch.am) հիմնադիր Մհեր Աբրահամյանից.

Ներկայացնում ենք հաղորդման ձայնագրությունը.

Որոնողական համակարգեր. Armenian Weber vol. 8

Որոնողական համակարգեր. ժամանակակից կյանքի անբաժանելի մաս

Ժամանակակից ինֆորմացիոն դարաշրջանում, երբ ամեն ժամ, ամեն րոպե կարիք է զգացվում նոր տեղեկությունների և ինֆորմացիոն բիզնեսն աշխարհում առաջատար դիրքերի վրա է, անհնար է պատկերացնել կյանքն առանց որոնողական համակարգերի:

Ինչպես գիտենք համաշխարհային բարձունքների վրա գտնվող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google, Yahoo կամ Microsoft ընկերությունները, ստեղծվել կամ զարգացել են հենց ինֆորմացիոն որոնողական համկարգերի հիման վրա, և առանց որոնց այսօր համաշխարհային ցանցը և տեղեկատվական դաշտը նման կլիներ բացարձակ քաոսի..

«Հայաստանյան ՏՀՏ. երեկ, այսօր և վաղը» ռադիո հաղորդման ձայնագրությունը

Թե ինչու Հայաստանն այսքան հետ է համաշխարհային ՏՀՏ ոլորտի զարգացումներից և դեռ որքան ժամանակ է մեզ հարկավոր, որպեսզի հայկական բիզնեսի գոնե 1/4 մասը վեբ կորպորատիվ վեբ կայք ունենա…

Ներկայացնում ենք «Հայաստանյան ՏՀՏ. երեկ, այսօր և վաղը» ռադիո հաղորդման ձայնագրությունը.

Armenian IT sphere. Armenian Weber Vol. 7

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale