Արխիվներ ‘Այս ուրբաթ’ բաժնում

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» Ռադիո նախագիծը` ուղիղ եթերում. եթերաշրջանի ամփոփում

ArmWeber on air

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն իր առաջին եթերով հանդես եկավ 2010թ. փետրվարին: Արդեն 4 ամիս ռադիո նախագծի կազմը «Ռադիո Վանի» ուղիղ եթերում ամեն ուրբաթ ներկայացնում է թեմատիկ հաղորդումներ` կապված հայկական ինտերնետի և IT-ինդուստրիայի հետ: Ընդհանուր թվով 14 հյուրեր մասնակցել են ուղիղ եթերում նախագծի զրույցին և 12 թեմատիկ եթեր է կազմակերպվել, սկսած ինֆորմացիոն անվտանգությունից մինչև հայկական էլեկտրոնային [...]

Հայկական և հայերեն բովանդակություն

Այս ուրբաթ ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի շրջանակներում կխոսենք վերջին 1-2 տարիների ամենաակտուալ թեմաներից մեկի մասին` հայկական էլեկտրոնային բովանդակության:
ՀԱՅ ՎԵԲԵՐ հաղորդման հյուրը կլինի Հայկական ակադեմիական համագործակցության և օժանդակության ասոցիացիայի (ARMACAD) հիմնադիր Խաչիկ Գևորգյանը, որը բավականաչափ մեծ աշխատանքներ է տարել և մինչ այժմ ակտիվորեն շարունակում է օժանդակել ինտերնետային տարբեր ռեսուրսներում հայերեն բովանդակության ավելացմանը:
Հաղորդման ժամանակ, ուղիղ եթերում Դուք [...]

Էլեկտրոնային լրատվամիջոցներ

Հեշտ է այսօր տեղեկատվություն ստանալ բոլոր ոլորտներից` հնարավոր և անհնար մեկնաբանություններով, բազմազան տեսանկյուններից, սկսած քաղաքականությունից մինչև կարպետագործություն և ձկնորսություն:
Այս ամենն այսօր, ժամանակակից տեղեկատվական դաշտում հնարավոր է մեծամասամբ շնորհիվ էլեկտրոնային լրատվամիջոցների, առանց որոնց ինտերնետը կլիներ տխուր և ոչ դինամիկ:
ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի հյուրն է Ա1+ լրատվականի ներկայացուցիչը` Սուսաննա Օհանջանյանը, որի հետ կզրուցենք այս դարի տեղեկատվական շարժիչների [...]

Տուրիզմ և ինտերնետ. Հայաստանն` ինտերնետում` այս ուրբաթ ուղիղ եթերում

Ուրբաթ, ապրիլի 30. ժամը` 17:00 / RADIO VAN – FM 103.0
Մեր ժամանակներում ինտերնետը, ինչպես համարյա թե բոլոր ոլորտներին, այնպես էլ զբասաշրջությանը, աննախադեպ զարգացման հնարավորություններ տվեց: Զբոսաշրջիկներն առանց դժվարության կարող են որոնել իրենց նախընտրած երկրի, քաղաքի և նույնիսկ ցանկալի հյուրանոցի մասին տեղեկություններ ինտերնետի միջոցով: Այժմ արդեն հնարավոր է ռեզերվացնել հյուրանոցային համարներ, տուրիստական փաթեթներ և այլն:
Իսկ ինչ [...]

Այս ուրբաթ` ՏՏ կրթությունը Հայաստանում

Այս ուրբաթ, «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիոհաղորդման թեման կլինի «ՏՏ Կրթությունը Հայաստանում»: Մեր հյուրը կլինի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը:
Կփորձենք հասկանալ, արդյոք Հայաստանում ՏՏ ոլորտի կրթություն ստացող ուսանողների գիտելիքները միջազգային մակարդակի է և ինչպիսի ապագա ունեն այդ ուսանողները: Արդյոք տնտեսության գերակա ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի ուսանողները, ուսումն ավարտելուց հետո, [...]

Որոնողական համակարգեր. ժամանակակից կյանքի անբաժանելի մաս

Ժամանակակից ինֆորմացիոն դարաշրջանում, երբ ամեն ժամ, ամեն րոպե կարիք է զգացվում նոր տեղեկությունների և ինֆորմացիոն բիզնեսն աշխարհում առաջատար դիրքերի վրա է, անհնար է պատկերացնել կյանքն առանց որոնողական համակարգերի:
Ինչպես գիտենք համաշխարհային բարձունքների վրա գտնվող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google, Yahoo կամ Microsoft ընկերությունները, ստեղծվել կամ զարգացել են հենց ինֆորմացիոն որոնողական համկարգերի հիման վրա, և առանց որոնց [...]

Հայաստան. IT-ն երեկ, այսօր և վաղը… Այս ուրբաթ` ապրիլի 2-ին, ուղիղ եթերում

Ինֆորմացիոն և հեռախաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումների մասին կլինի Հայ Վեբեր ռադիո նախագծի 7-րդ եթերը այս ուրբաթ` ապրիլի 2-ին, ժամը` 17:00:
Նորագույն տեխնոլոգիաների արագընթաց զարգացմանը զուգընթաց Հայաստանում նույնպես գնալով զգացվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների պահանջարկը. Բազում ոլորտներ պահանջում են նորագույն ՏՀՏ լուծումներ և այսպես թե այնպես Հայաստանն էլ ինտեգրվում է բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտների զարգացումներին և տենդենցներին:

Հայկական ինտերնետ. հարցեր և մեկնաբանություններ – այս ուրբաթ

Հայկական ինտերնետի որակի, առաջարկվող ծառայությունների և առհասարակ հայկական ինտերնետային կյանքի մասին` վաղը` ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում Radio Van, FM 103.0 հաճախականությամբ, ժամը` 17:00-ին: Ուղիղ եթերում ուղղեք Ձեր հարցերը հաղորդման հյուրերին.

«Արմենթել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյան
«iCON Communications» ընկերության գործադիր տնօրեն Րաֆիի Քասսարջյան

Հաղորդման ժամանակ կփորձենք պարզել, թե ինչու՞ է առ այսօր Հայաստանում ինտերնետն առաջարկվում ծայրահեղ [...]

Այս ուրբաթ` մարտի 19-ին. Հայկական բլոգոսֆերան. զարգացումներ և ապագա

Հայկական բլոգոսֆերայի զարգացումների, իրադարձությունների և ապագայի մասին կխոսենք այս ուրբաթ “Հայ Վեբեր” ռադիո նախագծի ուղիղ եթերում` Radio Van, FM 103.0-ի հաճախականությամբ:
Միացեք ժամը 17:00-ին մեր հաղորդմանը, որին կհյուրընկալենք`

Գեղամ Վարդանյան. «Ինտերնյուս» Հ/Կ. բլոգեր / reporter-arm.livejournal.com
Լուսինե Նալբանդյան. «Մարքետինգ Էքսպերտ» ընկերության տնօրեն. բլոգեր / www.blog.nalbandyan.biz

Ուղիղ եթերում կփորձենք հայկական բլոգոսֆերային ներկայացուցիչներիից պարզել, թե ո՞րն է հայկական բլոգոսֆերայի զարգացման գրավականը, երբ [...]

Էլեկտրոնային կոմերցիա և վեբ բիզնես. Այս ուրբաթ, ուղիղ եթերում

Էլեկտրոնային կոմերցիան և ինտերնետային բիզնեսը Հայաստանում.
Այս ուրբաթ «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի ուղիղ եթերում կքննարկվեն էլեկտրոնային կոմերցիան և վեբ բիզնեսը Հայաստանում և համաշխարհային ցանցում: Ուղիղ եթերում կզրուցենք մեր հյուրերի հետ հայկական էլեկտրոնային կոմերցիայի, ինտերնետային առևտրի ու վեբ բիզնեսի մասին.

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale