Արխիվներ ‘Հաղորդումների արխիվ’ բաժնում

Տուրիզմ և ինտերնետ. հաղորդման ձայնագրություն

Հայկական տուրիստական կազմակերպությունների և ինտերնետի փոխինտեգրվածության և Հայաստանն ինտերնետում բավարար ներկայացման մասին ռադիո հաղորդման ձայնագրություն:
Հաղորդման հյուրն էր Ադվենտուր ներգնա զբոսաշրջային գործակալության տնօրեն Հասմիկ Անտոնյանը, որը գերազանց տիրապետում էր տուրիստական ինդուստրիայի և այդ ինդուստրիայի` ինտերնետին ինտեգրման անհրաժեշտության մասին տեղեկատվությանը: գործակալությունը, ի զարմանս մեզ, ներգնա տուրիզմի համար օգտագործում է բուն արտասահմայնան հետաքրքրությունը` նոր զբոսաշրջային արկածներ փնտրող հասարակության [...]

ՏՏ կրթությունը Հայաստանում. հաղորդման ձայնագրությունը

Անընդհատ բողոքում ենք, որ կրթությունը Հայաստանում վատ է, չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ահա ներկայացնում ենք մի ուսուցման ծրագիր, որը երկու դիպլոմ կտա ավարտողներին` մեկը ԵՊՀ-ի, մյուսը` գերմանական մի հայտի համալսարանի: Ավելի մանրամասն իմանալու համար լսեք ձայնագրությունը ու համաձայնեք, որ գնում ենք դեպի լավը:
Ցավոք ժամանակը կարճ էր, իսկ թեման բովանդակալից: Ինձ թվում է թեմային էլի [...]

Որոնողական համակարգեր. հաղորդման ձայնագրությունը

Որոնողական համկարգերի մասին հայ օգտվողների պատկերացումները տարբեր են, սկսած` ծանոթություններ կարելի է արդյոք հաստատել այդ ոլորտում, մինչև այն, թե հնարավոր է արդյոք համակարգում գնել առաջին տեղը…
Որոնողական համակարգերին նվիրված «ՀԱՅ ՎԵԲԵՐ»-ի հաղորդման նպատակն էր պարզել որոշ հարցեր հայկական որոնողական համակարգի (HSearch.am) հիմնադիր Մհեր Աբրահամյանից.
Ներկայացնում ենք հաղորդման ձայնագրությունը.
Որոնողական համակարգեր. Armenian Weber vol. 8

«Հայաստանյան ՏՀՏ. երեկ, այսօր և վաղը» ռադիո հաղորդման ձայնագրությունը

Թե ինչու Հայաստանն այսքան հետ է համաշխարհային ՏՀՏ ոլորտի զարգացումներից և դեռ որքան ժամանակ է մեզ հարկավոր, որպեսզի հայկական բիզնեսի գոնե 1/4 մասը վեբ կորպորատիվ վեբ կայք ունենա…
Ներկայացնում ենք «Հայաստանյան ՏՀՏ. երեկ, այսօր և վաղը» ռադիո հաղորդման ձայնագրությունը.
Armenian IT sphere. Armenian Weber Vol. 7

Հայկական ինտերնետ պրովայդերներ. հաղորդման ձայնագրություն

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի մարտի 26-ի հաղորդման թեման էր հայկական ինտերնետի որակն ու մատուցումը հայկական ինտերնետ-պրովայդերների կողմից: Հաղորդման հյուրերն էին Արմենթել ընկերության ներկայացուցիչ Անուշ Բեգլոյանը և iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:
Ներկայացնում ենք հաղորդման ամբողջական ձայնագրությունը.
ArmWeber. Vol. 6 – 26 March 2010. Armenian internet providers

Հայկական բլոգոսֆերա. հաղորդման ամբողջական ձայնագրությունը

Հայ վեբեր նախագծի 5-րդ հաղորդման թեման հայկական բլոգոսֆերան և նրա զարգացումներն էին: Հաղորդման հյուրերն էին Լուսինե Նալբանդյանը (blog.nalbandyan.biz) և Գեղամ Վարդանյանը (reporter-arm.livejournal.com):
Ներկայացնում ենք ռադիո հաղորդման ամբողջական ձայնագրությունը.
Armenian Weber Vol. 5, 19 march 2010

Հայ Վեբեր ռադիո նախագիծը ժամանակավորապես եթեր դուրս չի գա

Հարգելի այցելուներ և ռոդիոլսողներ, այս ուրբաթ` մարտի 5-ին, ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագիծը եթեր դուրս չի գա տեխնիկական պատճառներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Այլ մանրամասների հետ կապված կհայտարարենք նախօրոք:

Էլեկտրոնային կոմերցիա և ինտերնետային բիզնես. հաղորդման ձայնագրություն

Անցյալ ուրբաթ «Հայ Վեբեր»-ի ուղիղ եթերում խոսեցինք հայկական էլեկտրոնային կոմերցիայի և ինտերնետային բիզնեսի մասին: Հաղորդման հյուրերը ներկայացրեցին իրենց տեսակետները` կապված հայկական օն-լայն բիզնեսի և ինտերնետային կոմերցիայի հետ:
Ստորև ներկայացնում ենք հաղորդման ձայնագրությունը.

ՄԱՍ 1
ՄԱՍ 2

Պորնո ինդուստրիան ինտերնետում. հաղորդման ձայնագրություն և անոնս

«Հայ Վեբեր»-ի փետրվարի 19-ի հաղորդման թեման էր պորնո ինդուստրիան ինտերնետում: Հաղորդմանը հյուրընկալեցինք կրթության ազգային ինստիտուտի հոգեբան Անուշ Ալեքսանյանին, որի հետ զրույցում փորձեցինք մեկնաբանել պորնոգրաֆիայի հանդեպ մեծ հետաքրքրությունը հայ հասարակությունում: Ներկայացնում ենք հաղորդման ձայնագրությունը 2 մասից.

ՄԱՍ 1
ՄԱՍ 2

——————-

Սոցիալական ցանցերը և Հայաստանը

Փետրվարի 12-ին ՌադիոՎան-ի ուղիղ եթերում Հայ Վեբեր նախագիծը անդրադարձավ ինտերնետ-հասարակության անբաժանելի մաս կազմող սոցիալական ցանցերին: Հաղորդման հյուրն էր hayland.am հայկական սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը, խոսեցինք օդնոկլասսնիկի ֆենոմենի մասին և առհասարակ, թե հայ վեբերները որ սոցիալական ցանցերում են ակտիվ, ինչի համար է միևնույն մարդը ստեղծում մի քանի հաշիվներ(account) միևնույն սոցիալական ցանցում:
Ավելի մանրամասն իմանալու համար կարող [...]

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale