Որոնողական համակարգեր. ժամանակակից կյանքի անբաժանելի մաս

Ժամանակակից ինֆորմացիոն դարաշրջանում, երբ ամեն ժամ, ամեն րոպե կարիք է զգացվում նոր տեղեկությունների և ինֆորմացիոն բիզնեսն աշխարհում առաջատար դիրքերի վրա է, անհնար է պատկերացնել կյանքն առանց որոնողական համակարգերի:

Ինչպես գիտենք համաշխարհային բարձունքների վրա գտնվող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google, Yahoo կամ Microsoft ընկերությունները, ստեղծվել կամ զարգացել են հենց ինֆորմացիոն որոնողական համկարգերի հիման վրա, և առանց որոնց այսօր համաշխարհային ցանցը և տեղեկատվական դաշտը նման կլիներ բացարձակ քաոսի..

«Հայ Վեբեր» ռադիո նախագծի եթերում, այս ուրբաթ ներկայացվող թեման է` «Որոնողական համակարգեր. ժամանակակից կյանքի անբաժանելի մաս»:

Հաղորդման հյուրը կլինի հայկական որոնողական համակարգի` HSearch.am-ի հիմնադիր Մհեր Աբրահամյանը: Ուղիղ եթերում, ապրիլի 16-ին, ժամը 17:00-ին կխոսենք համաշխարհային և տեղական որոնողական համակարգերի և ինֆորմացիայի թանկարժեքության մասին:

Հաղորդման ժամանակ կարող եք զանգահարել և ուղղել Ձեր հարցերը մեր հյուրին 560901 հեռախոսահամարով:

Հաղորդումը հասանելի կլինի նաև RADIOVAN.am կայքում օն-լայն տարբերակով:

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղվել նյութին Ձեր կայքից:

1 մեկնաբանություն to “Որոնողական համակարգեր. ժամանակակից կյանքի անբաժանելի մաս”

  1. [...] This post was mentioned on Twitter by Vardan Papikyan. Vardan Papikyan said: Որոնողական համակարգեր. ժամանակակից կյանքի անբաժանելի մաս http://armweber.com/?p=158 #radio #searchengines #Armenia [...]

Թողել մեկնաբանություն

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale