Այս ուրբաթ, «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիոհաղորդման թեման կլինի «ՏՏ Կրթությունը Հայաստանում»: Մեր հյուրը կլինի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը:
Կփորձենք հասկանալ, արդյոք Հայաստանում ՏՏ ոլորտի կրթություն ստացող ուսանողների գիտելիքները միջազգային մակարդակի է և ինչպիսի ապագա ունեն այդ ուսանողները: Արդյոք տնտեսության գերակա ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի ուսանողները, ուսումն ավարտելուց հետո, շատ այլ մասնագիտությունների ուսանողների նման ստիպված չեն լինի աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ:
Հաղորդման ժամանակ կարող եք զանգահարել և ուղղել Ձեր հարցերը մեր հյուրին 560901 հեռախոսահամարով:
Հաղորդումը հասանելի կլինի նաև RADIOVAN.am կայքում օն-լայն տարբերակով:



April 23rd, 2010
ArmWeber
Նյութի բաժինը`
Պիտակներ` 


[...] This post was mentioned on Twitter by Armenia Business and Vardan Papikyan, Armenian Media. Armenian Media said: Ժամը` 17:00-ին, RADIO VAN / FM 103.0 / ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում – ՏՏ կրթության թեմաներով… http://armweber.com/?p=162 [...]