Ուրբաթ, ապրիլի 30. ժամը` 17:00 / RADIO VAN – FM 103.0
Մեր ժամանակներում ինտերնետը, ինչպես համարյա թե բոլոր ոլորտներին, այնպես էլ զբասաշրջությանը, աննախադեպ զարգացման հնարավորություններ տվեց: Զբոսաշրջիկներն առանց դժվարության կարող են որոնել իրենց նախընտրած երկրի, քաղաքի և նույնիսկ ցանկալի հյուրանոցի մասին տեղեկություններ ինտերնետի միջոցով: Այժմ արդեն հնարավոր է ռեզերվացնել հյուրանոցային համարներ, տուրիստական փաթեթներ և այլն:
Իսկ ինչ նշանակություն ունի այսօր Հայաստանում` հայկական տուրիստական ընկերությունների համար ինտերնետը և արդյոք այն ծառայում է իր նպատակին` ամբողջ աշխարհից մեր երկիր նոր զբոսաշրջիկների հոսքի համար:
Այս ուրբաթ` ապրիլի 30-ին, երեկոյան ժամը 17:00-ին ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում կխոսենք հայկական ինտերնետի և տուրիզմի փոխինտեգրվածության մասին և թե որքանով է այսօր Հայաստանը ներկայացված ինտերնետում` զբոսաշրջության իմաստով:
Հաղորդման հյուրն է Adventure տուրիստական գործակալության տնօրեն Հասմիկ Անտոնյանը, որի հետ էլ կզրուցենք վերանշյալ թեմաներով:
Հաղորդումը լսեք ուղիղ եթերում RADIO VAN / FM 103.0 հաճախականությամբ, ինչպես նաև` օն-լայն www.RADIOVAN.am կայքի միջոցով:
Ուղղեք Ձեր հարցերը մեր հյուրին ուղիղ եթերի ընթացքում` զանգահարելով 56 09 01 հեռախոսահամարով:



April 29th, 2010
ArmWeber
Նյութի բաժինը`
Պիտակներ` 


[...] This post was mentioned on Twitter by Armenia Business and Armenian Media, Vardan Papikyan. Vardan Papikyan said: Տուրիզմ և ինտերնետ. Հայաստանն` ինտերնետում` այս ուրբաթ ուղիղ եթերում… http://armweber.com/?p=172 #radio #Armenia #tourism [...]
[...] full story about radio broadcasting here: Tourism and internet integration Tags: Armenian internet, Armenian tourism, Hayastan, internet tools, internet tourism, search [...]