Հեշտ է այսօր տեղեկատվություն ստանալ բոլոր ոլորտներից` հնարավոր և անհնար մեկնաբանություններով, բազմազան տեսանկյուններից, սկսած քաղաքականությունից մինչև կարպետագործություն և ձկնորսություն:
Այս ամենն այսօր, ժամանակակից տեղեկատվական դաշտում հնարավոր է մեծամասամբ շնորհիվ էլեկտրոնային լրատվամիջոցների, առանց որոնց ինտերնետը կլիներ տխուր և ոչ դինամիկ:
ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի հյուրն է Ա1+ լրատվականի ներկայացուցիչը` Սուսաննա Օհանջանյանը, որի հետ կզրուցենք այս դարի տեղեկատվական շարժիչների և էլեկտրոնային մեդիայի մասին:
Միացիր այս ուրբաթ` մայիսի 14-ին, ժամը` 17:00, RADIO VAN / FM 103.0 / ուղիղ եթերին: Հաղորդումը ուղիղ եթերում կարող եք լսել նաև օն-լայն` www.RADIOVAN.am կայքում:
Ուղիղ եթերում կարող եք ուղղել Ձեր հարցերը մեր հյուրին` զանգահարելով 560901 հեռախոսահամարով:



May 14th, 2010
ArmWeber
Նյութի բաժինը`
Պիտակներ` 


mek ej el avelacreq http://pcnews.am