«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն իր առաջին եթերով հանդես եկավ 2010թ. փետրվարին: Արդեն 4 ամիս ռադիո նախագծի կազմը «Ռադիո Վանի» ուղիղ եթերում ամեն ուրբաթ ներկայացնում է թեմատիկ հաղորդումներ` կապված հայկական ինտերնետի և IT-ինդուստրիայի հետ: Ընդհանուր թվով 14 հյուրեր մասնակցել են ուղիղ եթերում նախագծի զրույցին և 12 թեմատիկ եթեր է կազմակերպվել, սկսած ինֆորմացիոն անվտանգությունից մինչև հայկական էլեկտրոնային բովանդակություն…
Այս ուրբաթ` հունիսի 11-ին «ՀԱՅ ՎԵԲԵՐԸ» եթեր դուրս կգա այս եթերաշրջանում վերջին անգամ` իր 13-րդ հաղորդումով: Կխոսենք ոչ թե կոնկրետ ինչ-որ թեմայից, այլ կամփոփենք կատարված աշխատանքները, կհիշենք` երբ և ինչի մասին ենք անդրադարձել ու թե ինչպիսի արձագանքներ կային ունկընդիրների կողմից:
Կանդրադառնանք այս եթերաշրջանի ընքացքում տեղի ունեցած ՏՏ ոլորտի կարևոր իրադարձություններին և այդ ոլորտում մոտ ապագայում սպասվող կարևոր իրադարձություններին:
Հաղորդման ընթացքում զանգահարողներից կցանկանանք լսել կարծիքներ թե’ Հայաստանումում ՏՏ ոլորտի, և թե’ «ՀԱՅ ՎԵԲԵՐԻ» աշխատանքի մասին, որոնք հնարավորություն կտան արդեն նոր եթերաշրջանում` սեպտեմբերի 5-ից, ներկայանալ ունկընդիրների համար ավելի նոր և հետաքրքիր ձևաչափով:
Հաղորդման ժամանակ կարող եք զանգահարել 560901 հեռախոսահամարով և ուղղել Ձեր հարցերը ուղիղ եթերում: Հաղորդումը կարող եք լսել նաև օն-լայն` այցելելով www.RADIOVAN.am կայքը և սեղմելով СЛУШАТЬ РАДИО կոճակը:
Ի դեպ, հաղորդման ժամանակ նույն www.RADIOVAN.am կայքի միջոցով կարող եք նաև տեսնել մեզ ուղիղ եթերում
) Կայքում սեղմեք ВИДЕТЬ РАДИО կոճակը…



June 11th, 2010
ArmWeber
Նյութի բաժինը`
Պիտակներ` 


[...] This post was mentioned on Twitter by . said: [...]