ՖԻԼՈՒ` նոր սերնդի ֆլեշ-կրիչ

PHILLU

PHILLU

Չեք պատկերացնում Ձեր կյանքն առանց  ֆլեշ-կրիչի՞: Բայց սրա հետ մեկտեղ երբեմն խնդիրնե՞ր եք ունենում այդ կրիչից ինֆորմացիայի տեղափոխման հետ կապված:

Դիմավորե’ք, PHILLU` նոր սերնդի ֆլեշ-կրիչ:

Առաջինը, որ աչքի է զարնվում, այս սարքի յուրօրինակ դիզայնն է: Միանգամից այն նմանեցնում ենք լուցկու տուփի, որի մեջ տեղավորած են 9 հատ լուցու հատիկներ: Պատկերացրեք, որ այդ 9 հատիկներից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է 5ԳԲ ծավալով ինֆորմացիա, այսինքն` սարքն ամբողջությամբ ընդունակ է իր մեջ պարունակել 45ԳԲ ծավալով ինֆորմացիա: Բայց, ինչպես տեղեկացնում է սարքի հեղինակ Էմիր Ռիֆաթը, հետագայում տուփը կարելի է մեծացնել, և նրա մեջ տեղավորել ավելի շատ քանակությամբ հատիկներ:

PHILLU

PHILLU

Դիզայնը գնահատեցինք, հիմա փորձենք հասկանալ սարքի իրական առավելությունը: Պարզվում է, որ ինֆորմացիան մի սարքից մյուսը տեղափոխելիս պետք է ընդամենը լուցկու հատիկները մեկից տեղափոխել մյուսը: Բայց, հետագայում պլանավորվում է այնպես, որ հնարավոր լինի ինֆորմացիան տեղափոխել հետևյալ եղանակով` պարզապես մոտեցնել լուցկու հատիկի կլոր հատվածը մյուս սարքին, և այն ինքնաբերաբար կտեղափոխվի:

Դե ինչ, հույս ունենք, որ վերջին մտահղացումը հնարավոր կլինի իրականացնել և սպասենք նորամուծության:

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղվել նյութին Ձեր կայքից:

1 մեկնաբանություն to “ՖԻԼՈՒ` նոր սերնդի ֆլեշ-կրիչ”

Թողել մեկնաբանություն

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale