5 փետրվարի. Վեբ անվտանգություն

Այս ուրբաթ` փետրվարի 5-ին, երեկոյան 17:00, «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն առաջին անգամ եթեր դուրս կգա ռադիո ՎԱՆ (FM 103.0) -ի եթերով:

Առաջին հաղորդման թեման կլինի ՎԵԲ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ և նրան վերաբերող խնդիրներն:

Մեր հյուրերն են.

Սամվել Մարտիրոսյան
ՀՀ ՏՏ անվտանգության փորձագետ

.

.

Սամվել Մաչանյան
ՀՀ կենտրոնական բանկ, ՏՏ վերահսկող

.

.

Ուղիղ եթերում մեր հյուրերի հետ կփորձենք պարզել, թե որքանով է այսօր հայ վեբերը պաշտպանված, որքանով է այսօր պաշտպանված հայկական ցանցային տեղեկատվական դաշտն ու հարկ եղած դեպքում ինչպես պետք է մարդիկ պաշտպանեն իրենց շահերը:

Դուք կարող եք կայքի միջոցով ուղղել Ձեր հարցերը հաղորդման հյուրերին և ուղիղ եթերից ստանալ Ձեր հարցերի պատասխանները:

Հաղորդման ընթացքում կընդունվեն նաև հեռախոսազանգեր:

Հաղորդումը կարող եք լսել նաև օն-լայն: Հետևեք այս հղմանը >

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղվել նյութին Ձեր կայքից:

4 մեկնաբանություններ to “5 փետրվարի. Վեբ անվտանգություն”

  1. Jivan says:

    im harci kayanum e nranum te menq karox enq ardyoq stexcel mi petakan karuyc vor kpashtpani kam kkanxi haykakan domenneri vra otarerkrya xakerneri harcakumner@, kam guce arden ka aydpisi karuyc?

  2. Arsen says:

    Բարև Ձեզ,
    Կներեք, բայց իմ կարծիքով թեման այնքան լուրջ է, որ մի հաղորդման ընթացքում չեք կարող ամբողջովին անդրադառնալ թեմայի բոլոր կողմերին: Մասնավորապես, ինձ շատ հետաքրքրում է, ինչու են անվտանգության մասին խոսելիս, “մասնագետները” առաջնահերթ մեղադրում կայքի վեբմաստերներին: Ինձ թվում է վեբ մաստերի մեղքն այդտեղ 50% է… Խնդրեի անդրադառնալ այն փաստին, թե ինչու ուսուցողական ոչ մի ծրագիր չկա անվտանգության վերաբերյալ:

  3. [...] հյուրերին նաև ուղիղ եթերում: Կարդա մանրամասն — http://armweber.com/?p=34 [...]

Թողել մեկնաբանություն

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale