Մեր մասին
«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիոնախագիծը ստեղծվել է 2009թ.: «ՀԱՅ ՎԵԲԵՐ»-ը ՆեոՄեդիայի հիմնադիրներ Վարդան Պապիկյանի և Վարդան Գրիգորյանի հեղինակային նախագիծն է, որը ներկայացնում է հայկական ինտերնետային, ինովացիոն, ՏՀՏ ոլորտների լուսաբանումը: Նախագծի առաջնային նպատակն է հայկական ՏՀՏ և հեռահաղորդակցության ոլորտը դարձնել մատչելի հասարակությանը, զարգացնել և առաջխաղացնել ինտերնետային և ինտերակտիվ կյանքը, տեղեկացնել ներքին և համաշխարհային ՏՀՏ նորությունները:
«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիոնախագիծը եթեր դուրս կգա Ռադիո Վան FM 103.0 հաճախականությամբ:





