Հայաստան. IT-ն երեկ, այսօր և վաղը… Այս ուրբաթ` ապրիլի 2-ին, ուղիղ եթերում

Ինֆորմացիոն և հեռախաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումների մասին կլինի Հայ Վեբեր ռադիո նախագծի 7-րդ եթերը այս ուրբաթ` ապրիլի 2-ին, ժամը` 17:00:

Նորագույն տեխնոլոգիաների արագընթաց զարգացմանը զուգընթաց Հայաստանում նույնպես գնալով զգացվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների պահանջարկը. Բազում ոլորտներ պահանջում են նորագույն ՏՀՏ լուծումներ և այսպես թե այնպես Հայաստանն էլ ինտեգրվում է բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտների զարգացումներին և տենդենցներին:

Հայկական ինտերնետ պրովայդերներ. հաղորդման ձայնագրություն

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի մարտի 26-ի հաղորդման թեման էր հայկական ինտերնետի որակն ու մատուցումը հայկական ինտերնետ-պրովայդերների կողմից: Հաղորդման հյուրերն էին Արմենթել ընկերության ներկայացուցիչ Անուշ Բեգլոյանը և iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

Ներկայացնում ենք հաղորդման ամբողջական ձայնագրությունը.

ArmWeber. Vol. 6 – 26 March 2010. Armenian internet providers

Հայկական ինտերնետ. հարցեր և մեկնաբանություններ – այս ուրբաթ

Հայկական ինտերնետի որակի, առաջարկվող ծառայությունների և առհասարակ հայկական ինտերնետային կյանքի մասին` վաղը` ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում Radio Van, FM 103.0 հաճախականությամբ, ժամը` 17:00-ին: Ուղիղ եթերում ուղղեք Ձեր հարցերը հաղորդման հյուրերին.

  • «Արմենթել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյան
  • «iCON Communications» ընկերության գործադիր տնօրեն Րաֆիի Քասսարջյան

Հաղորդման ժամանակ կփորձենք պարզել, թե ինչու՞ է առ այսօր Հայաստանում ինտերնետն առաջարկվում ծայրահեղ բարձր գնով և գերծայրահեղ ցածր որակով, երբ դժվար է գտնել հայ օգտվողի, որը գոհ է կամ ինտերնետի որակից, կամ էլ ինտերների գնից…

Հայկական բլոգոսֆերա. հաղորդման ամբողջական ձայնագրությունը

Հայ վեբեր նախագծի 5-րդ հաղորդման թեման հայկական բլոգոսֆերան և նրա զարգացումներն էին: Հաղորդման հյուրերն էին Լուսինե Նալբանդյանը (blog.nalbandyan.biz) և Գեղամ Վարդանյանը (reporter-arm.livejournal.com):

Ներկայացնում ենք ռադիո հաղորդման ամբողջական ձայնագրությունը.

Armenian Weber Vol. 5, 19 march 2010

Այս ուրբաթ` մարտի 19-ին. Հայկական բլոգոսֆերան. զարգացումներ և ապագա

Հայկական բլոգոսֆերայի զարգացումների, իրադարձությունների և ապագայի մասին կխոսենք այս ուրբաթ “Հայ Վեբեր” ռադիո նախագծի ուղիղ եթերում` Radio Van, FM 103.0-ի հաճախականությամբ:

Միացեք ժամը 17:00-ին մեր հաղորդմանը, որին կհյուրընկալենք`

  • Գեղամ Վարդանյան. «Ինտերնյուս» Հ/Կ. բլոգեր / reporter-arm.livejournal.com
  • Լուսինե Նալբանդյան. «Մարքետինգ Էքսպերտ» ընկերության տնօրեն. բլոգեր / www.blog.nalbandyan.biz

Ուղիղ եթերում կփորձենք հայկական բլոգոսֆերային ներկայացուցիչներիից պարզել, թե ո՞րն է հայկական բլոգոսֆերայի զարգացման գրավականը, երբ և ինչ  տեպմերով է առաջ ընթանում հայկական բլոգոսֆերան և հատկապես ո՞ր ուղղությունն է առավելապես ընդգծված մեր ցանցում:

Հայ Վեբեր ռադիո նախագիծը ժամանակավորապես եթեր դուրս չի գա

Հարգելի այցելուներ և ռոդիոլսողներ, այս ուրբաթ` մարտի 5-ին, ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագիծը եթեր դուրս չի գա տեխնիկական պատճառներով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Այլ մանրամասների հետ կապված կհայտարարենք նախօրոք:

Էլեկտրոնային կոմերցիա և ինտերնետային բիզնես. հաղորդման ձայնագրություն

Անցյալ ուրբաթ «Հայ Վեբեր»-ի ուղիղ եթերում խոսեցինք հայկական էլեկտրոնային կոմերցիայի և ինտերնետային բիզնեսի մասին: Հաղորդման հյուրերը ներկայացրեցին իրենց տեսակետները` կապված հայկական օն-լայն բիզնեսի և ինտերնետային կոմերցիայի հետ:

Ստորև ներկայացնում ենք հաղորդման ձայնագրությունը.

Էլեկտրոնային կոմերցիա և վեբ բիզնես. Այս ուրբաթ, ուղիղ եթերում

Էլեկտրոնային կոմերցիան և ինտերնետային բիզնեսը Հայաստանում.

Այս ուրբաթ «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի ուղիղ եթերում կքննարկվեն էլեկտրոնային կոմերցիան և վեբ բիզնեսը Հայաստանում և համաշխարհային ցանցում: Ուղիղ եթերում կզրուցենք մեր հյուրերի հետ հայկական էլեկտրոնային կոմերցիայի, ինտերնետային առևտրի ու վեբ բիզնեսի մասին.

Պորնո ինդուստրիան ինտերնետում. հաղորդման ձայնագրություն և անոնս

«Հայ Վեբեր»-ի փետրվարի 19-ի հաղորդման թեման էր պորնո ինդուստրիան ինտերնետում: Հաղորդմանը հյուրընկալեցինք կրթության ազգային ինստիտուտի հոգեբան Անուշ Ալեքսանյանին, որի հետ զրույցում փորձեցինք մեկնաբանել պորնոգրաֆիայի հանդեպ մեծ հետաքրքրությունը հայ հասարակությունում: Ներկայացնում ենք հաղորդման ձայնագրությունը 2 մասից.

——————-

Պորնո ինդուստրիան ինտերնետում. այս ուրբաթ, «Հայ Վեբեր» ռադիո նախագծի եթերում

Նորագույն տեխնոլոգիաների և ինտերնետի զարգացմանը զուգընթաց, աշխարհում զարգանում է նաև պորնո ինդուստրիան: Ամեն ինչ առավել դյուրին է դառնում, երբ կա ինտերնետ, կան տարատեսակ սոցիալական ցանցեր, ծանոթությունների կայքեր, վճարային համակարգեր, որոնք թույլ են տալիս հեշտությամբ «դիտել» պորնո-ֆիլմեր կամ ուղղակի խրվել վիրտուալ պորնոգրաֆիայի մեջ:

Այս ամենն աշխարհում արդեն նորություն չէ և կան հսկայական «պորնո-ֆաբրիկաներ», որոնք մարդկանց թուլությունների վրա փող են ստեղծում: Իսկ ինչ վիճակ է Հայաստանում: Պարզվում է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկիրը գրավում է առաջին տեղը` պորնո թեմատիկայի ինտերնետային որոնումների արդյունքներով…

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale