Հոդվածներ, որոնք պիտակավորված են` ‘հայկական ինտերնետ’

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» Ռադիո նախագիծը` ուղիղ եթերում. եթերաշրջանի ամփոփում

ArmWeber on air

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն իր առաջին եթերով հանդես եկավ 2010թ. փետրվարին: Արդեն 4 ամիս ռադիո նախագծի կազմը «Ռադիո Վանի» ուղիղ եթերում ամեն ուրբաթ ներկայացնում է թեմատիկ հաղորդումներ` կապված հայկական ինտերնետի և IT-ինդուստրիայի հետ: Ընդհանուր թվով 14 հյուրեր մասնակցել են ուղիղ եթերում նախագծի զրույցին և 12 թեմատիկ եթեր է կազմակերպվել, սկսած ինֆորմացիոն անվտանգությունից մինչև հայկական էլեկտրոնային [...]

Էլեկտրոնային լրատվամիջոցներ

Հեշտ է այսօր տեղեկատվություն ստանալ բոլոր ոլորտներից` հնարավոր և անհնար մեկնաբանություններով, բազմազան տեսանկյուններից, սկսած քաղաքականությունից մինչև կարպետագործություն և ձկնորսություն:
Այս ամենն այսօր, ժամանակակից տեղեկատվական դաշտում հնարավոր է մեծամասամբ շնորհիվ էլեկտրոնային լրատվամիջոցների, առանց որոնց ինտերնետը կլիներ տխուր և ոչ դինամիկ:
ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի հյուրն է Ա1+ լրատվականի ներկայացուցիչը` Սուսաննա Օհանջանյանը, որի հետ կզրուցենք այս դարի տեղեկատվական շարժիչների [...]

Տուրիզմ և ինտերնետ. Հայաստանն` ինտերնետում` այս ուրբաթ ուղիղ եթերում

Ուրբաթ, ապրիլի 30. ժամը` 17:00 / RADIO VAN – FM 103.0
Մեր ժամանակներում ինտերնետը, ինչպես համարյա թե բոլոր ոլորտներին, այնպես էլ զբասաշրջությանը, աննախադեպ զարգացման հնարավորություններ տվեց: Զբոսաշրջիկներն առանց դժվարության կարող են որոնել իրենց նախընտրած երկրի, քաղաքի և նույնիսկ ցանկալի հյուրանոցի մասին տեղեկություններ ինտերնետի միջոցով: Այժմ արդեն հնարավոր է ռեզերվացնել հյուրանոցային համարներ, տուրիստական փաթեթներ և այլն:
Իսկ ինչ [...]

«Հայաստանյան ՏՀՏ. երեկ, այսօր և վաղը» ռադիո հաղորդման ձայնագրությունը

Թե ինչու Հայաստանն այսքան հետ է համաշխարհային ՏՀՏ ոլորտի զարգացումներից և դեռ որքան ժամանակ է մեզ հարկավոր, որպեսզի հայկական բիզնեսի գոնե 1/4 մասը վեբ կորպորատիվ վեբ կայք ունենա…
Ներկայացնում ենք «Հայաստանյան ՏՀՏ. երեկ, այսօր և վաղը» ռադիո հաղորդման ձայնագրությունը.
Armenian IT sphere. Armenian Weber Vol. 7

Հայկական ինտերնետ պրովայդերներ. հաղորդման ձայնագրություն

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի մարտի 26-ի հաղորդման թեման էր հայկական ինտերնետի որակն ու մատուցումը հայկական ինտերնետ-պրովայդերների կողմից: Հաղորդման հյուրերն էին Արմենթել ընկերության ներկայացուցիչ Անուշ Բեգլոյանը և iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:
Ներկայացնում ենք հաղորդման ամբողջական ձայնագրությունը.
ArmWeber. Vol. 6 – 26 March 2010. Armenian internet providers

Հայկական ինտերնետ. հարցեր և մեկնաբանություններ – այս ուրբաթ

Հայկական ինտերնետի որակի, առաջարկվող ծառայությունների և առհասարակ հայկական ինտերնետային կյանքի մասին` վաղը` ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում Radio Van, FM 103.0 հաճախականությամբ, ժամը` 17:00-ին: Ուղիղ եթերում ուղղեք Ձեր հարցերը հաղորդման հյուրերին.

«Արմենթել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյան
«iCON Communications» ընկերության գործադիր տնօրեն Րաֆիի Քասսարջյան

Հաղորդման ժամանակ կփորձենք պարզել, թե ինչու՞ է առ այսօր Հայաստանում ինտերնետն առաջարկվում ծայրահեղ [...]

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale