Հոդվածներ, որոնք պիտակավորված են` ‘Armenian internet’

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» Ռադիո նախագիծը` ուղիղ եթերում. եթերաշրջանի ամփոփում

ArmWeber on air

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագիծն իր առաջին եթերով հանդես եկավ 2010թ. փետրվարին: Արդեն 4 ամիս ռադիո նախագծի կազմը «Ռադիո Վանի» ուղիղ եթերում ամեն ուրբաթ ներկայացնում է թեմատիկ հաղորդումներ` կապված հայկական ինտերնետի և IT-ինդուստրիայի հետ: Ընդհանուր թվով 14 հյուրեր մասնակցել են ուղիղ եթերում նախագծի զրույցին և 12 թեմատիկ եթեր է կազմակերպվել, սկսած ինֆորմացիոն անվտանգությունից մինչև հայկական էլեկտրոնային [...]

Հայկական և հայերեն բովանդակություն

Այս ուրբաթ ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի շրջանակներում կխոսենք վերջին 1-2 տարիների ամենաակտուալ թեմաներից մեկի մասին` հայկական էլեկտրոնային բովանդակության:
ՀԱՅ ՎԵԲԵՐ հաղորդման հյուրը կլինի Հայկական ակադեմիական համագործակցության և օժանդակության ասոցիացիայի (ARMACAD) հիմնադիր Խաչիկ Գևորգյանը, որը բավականաչափ մեծ աշխատանքներ է տարել և մինչ այժմ ակտիվորեն շարունակում է օժանդակել ինտերնետային տարբեր ռեսուրսներում հայերեն բովանդակության ավելացմանը:
Հաղորդման ժամանակ, ուղիղ եթերում Դուք [...]

Հայկական ինտերնետ պրովայդերներ. հաղորդման ձայնագրություն

«ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի մարտի 26-ի հաղորդման թեման էր հայկական ինտերնետի որակն ու մատուցումը հայկական ինտերնետ-պրովայդերների կողմից: Հաղորդման հյուրերն էին Արմենթել ընկերության ներկայացուցիչ Անուշ Բեգլոյանը և iCON Communications ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:
Ներկայացնում ենք հաղորդման ամբողջական ձայնագրությունը.
ArmWeber. Vol. 6 – 26 March 2010. Armenian internet providers

Հայկական ինտերնետ. հարցեր և մեկնաբանություններ – այս ուրբաթ

Հայկական ինտերնետի որակի, առաջարկվող ծառայությունների և առհասարակ հայկական ինտերնետային կյանքի մասին` վաղը` ՀԱՅ ՎԵԲԵՐ ռադիո նախագծի ուղիղ եթերում Radio Van, FM 103.0 հաճախականությամբ, ժամը` 17:00-ին: Ուղիղ եթերում ուղղեք Ձեր հարցերը հաղորդման հյուրերին.

«Արմենթել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյան
«iCON Communications» ընկերության գործադիր տնօրեն Րաֆիի Քասսարջյան

Հաղորդման ժամանակ կփորձենք պարզել, թե ինչու՞ է առ այսօր Հայաստանում ինտերնետն առաջարկվում ծայրահեղ [...]

Powered by WordPress | Bestincellphones.com is a Better Way to Shop. | Thanks to MMORPG, Fat burning furnace and Homes for Sale